Բուզանդ և Կողբացի փողոցների խաչմերուկում վաճառվում է կապիտալ վերանորոգված և գեղեցիկ դիզայներական լուծումներով 3 սենյականոց բնակարան, որը գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 130 ք. մ.։ Խոհանոցն ու սանհանգույցները սալիկապատված են որակյալ սալիկներով։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է, տեղադրված է նաև օդորակիչ։ Ունի երկու բաց պատշգամբ։ Բնակարանի հետ վաճառվում է նաև ստորգետնյա կայանատեղ։ Մոտակայքում կան տարբեր սուպերմարկետներ, հանգստի և ժամանցի կենտրոններ և այլն։