Վերին Անտառային փողոցում՝ վաճառվում է 2 սենյականոց իր տեսակի մեջ նմանաը չունեցող բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 65 քմ.: Այն գտնվում է 6 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին, ունի յուրահատուկ դիզայն, գեղեցիկ լուսավորություն: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցումը անհատական է: Առաստաղի բարձրություն` 3.30 մետր է։ Բնակարանը վաճառվում է ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին: Ավտոկայանատեղիում է գտնվում նաև ավտոլվացման կետը: Շինությունը, բակը, միջանցքներն ու կայանատեղին տեսահսկվում են 24 ժամյա ռեժիմով: Տեսահսկման համակարգը հասանելի է շենքի բնակիչների համար՝ հավելվածի միջոցով: * Բնակելի համալիրը մատուցում է բարձրակարգ ծառայությունների փաթեթ՝ -Անվտանգության աշխատակիցների 24 ժամյա սպասարկում -Տեսահսկման համակարգ -Կոնսիերժ ծառայություն (consierge) -Արտաքին տարածքների, ինչպես նաև մուտքերի, նախասրահի, և ողջ հարկերի մաքրության ապահովում: -Այգեպանի ծառայություն -Ավտոլվացման ծառայություն ինչպես նաև տանիքում նախատեսված է տարածք՝տերրասա որտեղ կարելի է հիանալի ժամանակ անցկացնել ձեր և Ձեր ընկերների հետ միասին, որտեղ տեղադրված են հարմարավետ բազմոցներ և սեղաններ: “Yerevan Residence” անվանումը կրող լյուքս կարգի այս բնակելի շենքը հանդիսանում է ճարտարապետական արդի ոճի գեղեցիկ կառույց, որը համալրված է դասական ճարտարապետության տարրերով: