Վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Աղայան փողոցում՝ 10 հարկանի պանելային շենքի 8-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով: Տեղադրված է օդորակիչ։ Կահավորված և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ։