Վաճառվում է առանձնատուն, որը գտնվում է Արտաշատ քաղաքին կից՝ Ոստան գյուղում։ Բնակելի տան մակերեսը՝ 300 քմ է, իսկ հողատարածքի մակերեսը՝ 700 քմ է։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով և սալիկով։ Բաղկացած է 2 ընդարձակ հյուրասենյակներից, 5 ննջասենյակներից, 2 լոգասենյակից և խոհանոցից։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, լոգարաններից մեկում տեղադրված է ջակուզի։ Ջեռուցման համակարգը կենտրոնացված է, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Առանձնատունն ունի ընդարձակ բակ, որտեղ առկա է լողավազան, ամառային խոհանոց՝ մանղալով, թոնրատնով, կաթսայատուն, խորդանոց, ավտոտնակ և հողատարածքի վրա կառուցված է ջերմատուն՝ 700 քմ. մակերեսով, որն ունի ոռոգման համակարգ։ Առանձնատունը հնարավոր է փոխանակել բնակարանի հետ՝ Երևան քաղաքում։ Գինը՝ սակարկելի է։