Վարձով է տրվում 2 հարկանի՝ մանսարդով առանձնատուն, որը գտնվում է Երզնկյան փողոցում։ Բնակելի տան մակերեսը՝ 550 քմ է, իսկ հողի մակերեսը՝ 250 քմ է։ Առանձնատունը գտնվում է նորմալ վիճակում։ Առաջին հարկում են գտնվում ընդարձակ և կահավորված նախասրահը, հյուրասենյակը, խոհանոցը, 2 սանհանգույց։ 2-րդ հարկում՝ 3 ննջարան, հյուրասենյակ, սանհանգույց։ Ջեռուցման համակարգը կենտրոնացված է, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ունի կաթսայատուն։ Առանձնատունը պարսպապատ է, բակում կա մանղալ, բացօթյա լողավազան, ավտոտնակ։