Ծիծեռնակաբերդի խճուղում, Դալմա առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող 22 հարկանի նորակառույց շենքի 4–րդ հարկում վարձով է տրվում կամ վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 84 ք.մ. մակերեսով: Բնակարանը կապիտալ վերանորոգված է: Կա մեկ բաց պատշգամբ: Սենյակներն ու խոհանոցը ամբողջությամբ կահավորված են, առկա է անհրաժեշտ կենցաղային տեխնիկան, սպասք և անկողնային պարագաներ: Անցկացված է անհատական ջեռուցման համակարգ, ինչպես նաև տեղադրված է օդորակիչ: Հասանելի են կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ: Շենքում գործում է անվտանգության համակարգ, վերելակ, բակում ունի խաղահրապարակ։