Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան` 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Պ.Սևակ փողոցում՝ Պեպսիի գործարանի դիմաց, 16 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Բոլոր սենյակները և խոհանոցը մասնակի կահավորված են, սակայն վարձակալելու դեպքում ամբողջությամբ կկահավորվի։