Վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 110 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև խոհանոցի, միջանցքի և սանհանգույցների հատակը տաքացվող է։ Խոհանոցը և սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ։ Շենքն ունի անվտանգության աշխատակից։