Ազատության պողոտայում՝ «Արայ» էլեկտրոնիկայի խանութ - սրահի հարևանությամբ, վաճառվում է 2 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 72 քմ.: Այն գտնվում է 10 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, առկա է ներկառուցված պահարաններ։ Բնակարանն ունի բաց և փակ պատշգամբներ։ Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի և ներկառուցված պահարանների հետ միասին, սակայն ըստ ցանկության կարող է վաճառվել ողջ կահույքով՝ հավելավճարով։ Շենքում գործում է երկու վերելակ։ Վաճառվում է միայն կանխիկ գումարով։