Վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 60 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Տ. Մեծ պողոտայում՝ Քրիստափոր փողոցի խաչմերուկում, 5 հարկանի քարե՝ Ստալինյան նախագծի շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը վաճառվում է կահույքի հետ միասին։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։