Վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց յուրահատուկ դիզայնով բնակարան՝ 82 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Դ. Անհաղթ և Կ. Ուլնեցի փողոցների խաչմերուկում՝ 7 հարկանի քարե՝ Հատուկ նախագծի շենքի, 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Ունի բաց պատշգամբ և փակ տնտեսական պատշգամբ։ Շենքում գործում է վերելակ։ Բնակարանը տրվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։