Վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 67 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակի հարևանությամբ, 6 հարկանի քարե շենքի բարձր 1-ին հարկում: Բնակարանը գտնվում է վերանորոգման ընթացում և շինարարական բոլոր նյութերը արտասահմանյան են և բարձրորակ։ Պատերը գաջված են, սենյակների բաժանումները արված են, միջսենյակային պատերը ձայնամակուսիչ են, սանհանգույցի և խոհանոցի հատակը տաքացվող է, պատուհանները ճաղավանդակներով է։ Բնակարանն ունի նաև նկուղ՝ ողջ տան երկայնքով, որն ունի մուտք, բակի կողմից և վերանորոգման դեպքում, կարող է դառնալ լիարժեք գրասենյակյին տարածք։ Նկուղը սեփականաշնորհված չէ։