Վաճառվում է 3 սենյականոց (4 սենյակ դարձնելու հնարավորությամբ) ընդարձակ բնակարան՝ 130 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Չարենց և Կորյուն փողոցների խաչմերուկում՝ ՀՀ ոստիկանության մոտ, 5 հարկանի քարե՝ Ստալինյան նախագծի շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, 3 օդորակիչ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Ունի ընդարձակ լոջջա, շքապատշգամբ և փակ պատշգամբ։ Ողջ կահույքը իտալական է և փայտից է։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։