Վաճառվում կամ վարձակալության է տրվում 2-ը ձևափոխված 3 սենյականոց բնակարան՝ 63 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Փափազյան փողոցում՝ Երիցյաններ սուպերմարկետի հարևանությամբ, 9 հարկանի պանելային շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Շքամուտքում ունի 8 քմ. մակերեսով խորդանոց։ Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։