Վարձով է տրվում 3 հարկանի ընդարձակ և հարմարավետ առանձնատուն, որը գտնվում է Մ. Բաղրամյան պողոտայի սկզբնամասում։ Բնակելի տան մակերեսը՝ 510 քմ է, իսկ հողի մակերեսը՝ 536 քմ է։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Առանձնատունը բաղկացած է կահավորված խոհանոցից, հյուրասենյակից, 5 ննջասենյակից, 4 լոգասենյակից, 3 գեղեցիկ բաց պատշգամբներից և մանսարդային հարկից, որը կարելի է օգտագործել ըստ անհրաժեշտության։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Առանձնատունը ցանկապատված է, բակում ունի ընդարձակ ավտոկայանատեղ, մանղալ, բացօթյա տաղավար և պտղատու ծառեր։