Վաճառվում կամ վարձակալության է տրվում 2 հարկանի գեղեցիկ և յուրօրինակ առանձնատուն՝ բնակելի 240 քմ. մակերեսով և 300 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Սունդուկյան փողոցում։ Այն կապիտալ նոր եվրո նորոգված է։ Տեղադրված են կաղնու փայտից պատրաստված պատուհաններ, երկաթե դուռ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև տեղադրված են օդորակիչներ։ Սանհանգույցները սալիկապատված են և ապահովված անհրաժեշտ սանտեխնիկայով։ Այն ամբողջությամբ կահավորված է կահույքով և հագեցած է տեխնիկայով։ Առանձնատունն ունի գեղեցիկ բակ, մանղալ, զրուցարան և քարե ավտոտնակ։