Վարձով է տրվում 4 սենյականոց բնակարան՝ 96 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նալբանդյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում՝ 9 հարկանի պանելային շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցը և լոգասենյակը առանձին են: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։ Ցանկության դեպքում բնակարանի հետ կտրվի նաև ավտոտնակ՝ հավելավճարով։