Վայոց Ձորի մարզի՝ Ջերմուկ քաղաքում, վաճառվում է նորակառույց գործող հյուրանոց՝ առողջարան։ Հյուրանոցը բաղկացած է 4 հարկերից, որն իր մեջ ներառում է 1 կոմերցիոն առանձին տարածք՝ 120 քմ. մակերեսով, 55 հատ հյուրանոցային համարներ՝ իրենց առանձին սանհանգույցներով և կան համարներ, որոնք բաղկացած են 2 սենյակներից և հյուրասենյակից։ Հյուրանոցում գործում է մեծ ճաշարան, կոնֆերենս սրահ, խաղասենյակ, բար և վերելակ։ Հյուրանոցին կից առկա է 31 քմ. տրանսֆորմաթիոն ենթակայան և կաթսայատուն՝ 40 քմ. մակերեսով։ Հյուրանոցը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։