Վաճառվում է 4 սենյականոց արևկող բնակարան՝ 105 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Գրիբոյեդով և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են անհրաժեշտ սանտեխնիկայով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Խոհանոցը կահավորված է, իսկ ննջարաններում կան ներկառուցված պահարաններ։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Մասիս սարը։