Վաճառվում է 3 սենյականոց շքեղ և բարձրորակ վերանորոգումով ընդարձակ բնակարան՝ 112 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում՝ Անի Պլազա հյուրանոցի հարևանությամբ, 23 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Բնակարանը դեռևս բնակեցված չի եղել։ Ննջասենյակներից մեկը ունի իր առանձին սանհանգույցը։ Հատակը ծածկված է կաղնե մանրահատակով և սալիկով, ներսի դռները փայտից են։ Ջեռուցում և հովացումը կենտրոնացված է։ Սանհանգույցները պատված են եվրոպական արտադրության սալիկներով: Բաց պատշգամբներից բացվում է քաղաքի հիանալի տեսարան։ Շենքն ունի անվտանգության համակարգ, գործում է երկու վերելակ։