Օրավարձով է տրվում 4 սենյականոց բնակարան՝ 110 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Պուշկին և Կողբացի փողոցների խաչմերուկում՝ 9 հարկանի պանելային շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ամբողջությամբ ծածկված է սալիկով: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։