Օրավարձով է տրվում կապիտալ վերանորոգված և կահավորված 2 սենյականոց բնակարան Հյուսիսային պողոտայում, 11 հարկանի նորակառույց շենքի 9–րդ հարկում: Բնակարանի բնակելի մակերեսը կազմում է՝ 110 ք.մ.: Անցկացված է անհատական ջեռուցման համակարգ: Սենյակների հատակը ծածկված է մանրահատակով, տեղադրված է օդորակիչներ: Երկու սանհանգույցներն էլ սալիկապատված են և ապահովված են սանտեխնիկայով: Հասանելի են ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն: Կա մեկ բաց պատշգամբ: Բնակարանը տրվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։