Վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց ստուդիո ոճի բնակարան՝ 125 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բուզանդ և Հանրապետության փողոցների խաչմերուկում՝ 9 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը և Հանրապետության հրապարակը։