Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում (6 ամսից ոչ պակաս) 2 սենյականոց հարմարավետ և արևկող բնակարան՝ 45 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բուզանդ փողոցում՝ Մաշտոցի պուրակի հարևանությամբ՝ հանգիստ անաղմուկ հատվածում, 17 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում։ Բնակարանը եվրո նորոգված է։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է, ննջասենյակում տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի, ժամանցի վայրերը, Հանրապետության հրապարակը, նորակառույց "Ռամադա" հյուրանոցը, ինչպես նաև շենքի առաջին հարկում շուտով գործելու է սուպերմարկետ։