Վաճառվում է 2 հարկանի գեղեցիկ և հարմարավետ նորակառույց առանձնատուն՝ բնակելի 200 քմ. մակերեսով, 360 քմ. հողատարածքով և 100 քմ. մանսարդով, որը գտնվում է Մուշ թաղամասում։ Այն կապիտալ վերանորոգված է։ 1-ին հարկում հատակը ծածկված է մանրահատակով և սալիկով, իսկ 2-րդ հարկում՝ լամինատով և սալիկով։ 1-ին հարկում գտնվում է խոհանոցը, սանհանգույց, ընդարձակ հյուրասենյակը և 1 ննջասենյակ։ 2-րդ հարկում՝ 3 ննջասենյակ, 1 սանհանգույց և 2 ննջարանից բաց պատշգամբներ։ 3-րդ հարկը մանսարդային հարկն է, որտեղ առկա են կոմունալ բոլոր հարմարությունները։ Առանձնատունը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած անհրաժեշտ բարձրորակ սանտեխնիկայով։ Առանձնատունն ունի բարեկարգ բակ՝ պտղատու ծառերով, զրուցարանով։ Ավտոմեքենաների համար կա բացօթյա կայանատեղ։ Առանձնատունը պարսպապատ է։ Վաճառվում է խոհանոցի կահույքով։