Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 72 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Դալմա մոլի հարևանությամբ,13 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Այն կապիտալ շքեղ և թանկարժեք նորոգված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, միջսենյակային կաղնու փայտից դռներ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով և պրեսգրանիտով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են որակյալ կաղնու փայտից կահույքով և հագեցած է ժամանակակից տեխնիկայով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Շենքն ունի անվտանգության համակարգ, ստորգետնյա կայանատեղ և մանկական խաղահրապարակ։ Մոտակայքում է գտնվում Հրազդանի կիրճը` իր ժամանցի վայրերով և ռեստորաններով, ինչպես նաև 2 կմ. հեռավորության վրա է գտնվում Հանրապետության հրապարակը: