Առանձնատուն, 2 հարկանի, Վահագնի թաղամաս, Երևան

13 Ապրիլ 2024
 
Վահագնի թաղ. Բնակելի՝ 500 մ2, հողատարածք` 650 մ2 2 հարկանի Կոդ` 108268   |   http://est.am/108268 click to copy the link
Վաճառք - 1,500,000 $
դիտել են 239 անգամ

Երևանի էկոլոգիապես մաքուր և կանաչապատ բնակելի հատվածում՝ Վահագնի թաղամասում վաճառվում է երկու հարկանի ճերմակ առանձնատուն։ Տան դիրքը նախատեսված է առավելագույն լուսավորություն ստանալու համար: Արտաքին պատերը երկշերտ տուֆից են և երեսպատված են սպիտակ աղյուսով: Տանիքը մուգ կապույտ կղմինդրից է: Առանձնատունն աչքի է ընկնում իր յուրօրինակ և փառահեղ տեսքով: Հողատարածքի մակերեսը կազմում է 650 քմ։ Շինության մակերեսն է 500 քմ: Առանձնատունն ամբողջովին նորոգված է: Ինտերիերը ևս սկանդինավյան ոճով է: Առաջին հարկի մակերեսը 210 քմ: Բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից, առանձին խոհանոցից, հյուրերի համար նախատեսված սանհանգույցից, աշխատասենյակից և խորդանոցից: Խոհանոցի հատակը տաքացվող է, այստեղից կա մուտք դեպի ամառային խոհանոց և տերրասա: Առաստաղի բարձրությունն առաջին հարկում 3 մետր է: Առանձնատունն ունի ավտոտնակ նախատեսված երկու մեքենայի համար, այտեղից ևս կա մուտք դեպի տուն: Երկրորդ հարկի մակերեսը 110 քմ: Բաղկացած է երեք ննջասենյակներից, սանհանգույցից և պատշգամբից: Ննջասենյակներից մեկն ունի անհատական լոգասենյակ և զգեստասենյակ: Նկուղի մակերեսը 180 քմ է: Նորոգված է, կարող է ծառայել որպես հանգստի գոտի: Վահագնի թաղամասի առանձնահատկությունը իր հարմարավետության մեջ է։ Յուրաքանչյուր բնակչի համար, անկախ տարիքից, ստեղծված են բոլոր պայմանները, էկոլոգիապես մաքուր միջավայրում` Բարեկեցիկ, անվտանգ, հարմարավետ ապրելու և օրը հագեցած անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են հմուտ այգեպանների կողմից։ Փողոցները մաքուր են և բարեկարգված։ Տարածքում գործում է մանկապարտեզ և միջազգային դպրոց։ Թաղամասը բաժանված է 8 տեղամասերի, որոնցում տեղաբաշխված են տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, բարեկարգված հողակտորներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, առևտրի հաստատությունը և «Արարատ Վելլի» քաղաքամերձ ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով, ֆուտբոլի խաղահրապարակով և ռեստորանով: Թաղամասի տարածքում գործող "Vahakni service" ծառայությունը մաքսիմալ կերպով փորձում է թեթևացնել բնակիչների կենցաղային հոգսերը: Կազմակերպությունը տրամադրում է ծառայությունների ընդլայնված ցանկ՝ սկսած տան մաքրման աշխատանքներից, դայակի ծառայություններից մինչև անգամ գեղեցկության սրահի ծառայություններ:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: -
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: կենտրոնացված
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 3
  • Սանհանգույցներ: 3
  • Պատշգամբներ: 2
  • Խորդանոցներ: 2
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Վերելակ:
  • Լողավազան:
  • Խաղահրապարակ:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ