Նորք Մարաշ համայնքում` Ա.Արմենակյան փողոցում, վաճառվում կամ վարձով է տրվում 3 հարկանի ընդարձակ և գեղեցիկ առանձնատուն։ Շինության մակերեսը կազմում է 490 քմ, իսկ ընդհանուր հողատարածքինը՝ 1300 քմ։ Առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է` համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին, ջեռուցվում է գազի կաթսայով։ Տեղադրված են եվրոպական արտադրության պատուհաններ, երկաթյա մուտքի դուռ, հատակը սալիկապատված է, իսկ ննջարանների հատակը ծածկված է լամինատով, աստիճանավանդակները մարմարից են։ Տարածքը ամբողջովին պարսպապատված է։ Ունի նաև քարե ավտոտնակ՝ հեռակառավարվող դարպասներով 6 մեքենայի համար, բակում լողավազան։ Առանձնատունը վարձակալության կհանձնվի կահավորված: