Վարձակալության է տրվում 3 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 91քմ մակերեսով Խորենացի փողոցում՝ Անգլիական այգու հարևանությամբ, 6 հարկանի, իտալական նախագծի` նորակառույց մոնոլիտ շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը բարձրորակ նյութերով կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը սալիկապատված է: Խոհանոցը և 2 սանհանգույցը սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով։ Սանհանգույցներից մեկը կից է ննջասենյակին։ Ունի 2 բաց պատշգամբ՝ զբոսայգու և քաղաքի գեղեցիկ տեսարանով։ Բնակարանը կահավորված է, ապահովված կենցաղային տեխնիկայով, առկա են ներկառուցված պահարաններ և խորդանոց։ Ապահովված է ստորգետնյա ավտոկայանատեղիով։ Շենքում գործում է վերելակ, կա անվտանգության համակարգ և կոմունալ ծառայություն։ Մոտակայքում են գտնվում բանկերը, դպրոցը, Սունդուկյանի անվան թատրոնը, խանութները, սրճարանները և ժամանցի վայրերը։