Վահագնի թաղամասում վաճառվում է 3 հարկանի առանձնատուն՝ բնակելի 440 քմ մակերեսով և 1016 քմ տնամերձ հողատարածքով։ Առանձնատունը կապիտալ եվրո նորոգված է, ջերմ և հարմարավետ միջավայր ունի, տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով, լոգասենյակները սալիկապատված են և ապահովված են սանտեխնիկայով: Ջեռուցումն ու հովացումը կատարվում է կենտրոնացված համակարգով: Նկուղային հարկում կա ընդարձակ հյուրասենյակ, 2 ննջարան և 1 սանհանգույց: 1-ին հարկում առկա է հյուրասենյակ, խոհանոց և 1 սանհանգույց, 2-րդ հարկում` 3 ննջասենյակ, 2 սանհանգույց և լվացքատուն: Բակը խնամված է, առկա է բացօթյա լողավազան` ցանկապատով, կանաչապատ տարածք: Թաղամասում գործում է անվտանգության ծառայություն, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, արհեստական լճակ, բացօթյա լողավազան, գոլֆի մեծ և փոքր դաշտեր, թենիսի կորտեր և խաղահրապարակ: