Այգեստան փողոցում երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 հարկանի առանձնատան 1-ին հարկը, որի մակերեսը 100 քմ է, որն ունի առանձին բակ ու մուտք: Տունը կապիտալ նորոգվել է և դեռևս չի բնակեցվել: Սենյակները կահավորված են նոր կահավորանքով և տեխնիկայով: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, տեղադրված է երկաթյա դուռ, անհատական ջեռուցման համակարգ, 3 օդորակիչ, ունի ինտերնետ կապ: Տունը արևկող է, սենյակները հարմարավետ են և համալրված են անհրաժեշտ գույքով: Ամբողջ հատակը ծածկված է տաքացվող պրեսգրանիտով, լոգասենյակները երեսպատված են սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Տունը բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 2 ննջասենյակից, աշխատասենյակից և 2 լոգասենյակից: Բակի հատակը սալապատված է քարով, կա ամառային զրուցարան` քաղաքի գեղեցիկ տեսարանով: Հարևանությամբ է գտնվում Գերմանիայի դեսպանատունը, Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցը, Երևանի պետական համալսարանը, բոլոր խանութներն ու ժամանցի վայրերը: