Պարույր Սևակ փողոցում վաճառվում կամ վարձակալությամբ է հանձնվում 169 քմ մակերես ունեցող բնակարան, որը գտնվում է նորակառույց 15 հարկանի շենքի 15-րդ հարկում: Բնակարանը դիզայներական ոճով կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է գազի կաթսայի միջոցով: Հատակը պատված է մանրահատակով, հյուրասենյակն ու խոհանոցը ստուդիո են՝ ժամանակակից և ոճային կահավորմամբ: Ննջասենյակները նույնպես հարմարավետ կահավորված են: Ընդհանուր բնակարանը ապահովված է բոլոր անհրաժեշտ պարագաներով: Սանհանգույցները երեսպատված են բարձրակարգ կերամիկական սալիկներով՝ համալրված որակյալ սանտեխնիկայով, տեղադրված է վաննա: Բնակարանն ունի 35 քմ մակերեսով տերասա, որտեղից գեղեցիկ համայնտապատկեր է բացվում դեպի մայրաքաղաք: Շենքում գործում են անխափան աշխատող վերելակներ: Վաճառքն իրականացվում է գույքով և տեխնիկայով: