Հյուսիսային պողոտայում՝ քաղաքի լավագույն հատվածում, վաճառվում է 3 սենյականոց լուսավոր բնակարան` 158 քմ մակերեսով, որը գտնվում է 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է, տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, ջեռուցումն ու հովացումն իրականացվում է կենտրոնացված համակարգով, բայց շենքի միակ բնակարանն է, որտեղ առկա է բնական գազ: Հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և սալիկներով: Հյուրասենյակն ու խոհանոցը ստուդիո են, ննջասենյակները՝ ընդարձակ: Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի 3 բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարաններով: Ամողջությամբ հարմարավետ կահավորված է և համալրված գույքով և բոլոր անհրաժեշտ պարագաներով: Ունի ստորգետնյա ավտոկայանատեղի: Շենքում գործում է 2 վերելակ, ունի անվտանգության համակարգ, շուրջօրյա աշխատակից: Մոտակայքում է գտնվում Հանրապետության հրապարակը, Օպերային թատրոնը, բոլոր անհրաժեշտ բրենդային խանութները, տարբեր հաստատություններ և ժամանցի վայրեր: Վաճառքի գնի մեջ է մտնում նաև ավտոկայանատեղին: