Վարձակալության կամ օրավարձով է տրվում 4 սենյականոց լուսավոր ու ընդարձակ բնակարան՝ 160 քմ մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ քաղաքի լավագույն հատվածում, 8 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանն ունի գեղեցիկ ինտերիեր, այն բարձրորակ նյութերով կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը պատված է քարով: Ջեռուցումն ու հովացումը կատարվում է կենտրոնացված համակարգով: Բնակարանում առկա է 2 սանհանգույց, որոնք պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով, տեղադրված է ջակուզի: Բոլոր սենյակները կահավորված են ժամանակակից ոճով, ապահովված են կենցաղային տեխնիկայով: Առկա է 2 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում է բարձրորակ վերելակ, ունի անվտանգության համակարգ: Հարևանությամբ են բոլոր բրենդային խանութները, բանկերը և ժամանցի վայրերը: