Նոր Նորքում, էլիտար Բագրևանդ թաղամասում վաճառվում է 2 հարկանի գեղեցիկ շինությամբ նորակառույց (2023թ.) առանձնատուն՝ բնակելի 200 քմ մակերեսով և 500 քմ տնամերձ հողատարածքով: Առանձնատունը բարձրորակ նյութերով կապիտալ նորոգվել է և դեռևս չի բնակեցվել: Ինտերիերն իրականացվել է մոդեռն մոտեցումներով` զուսպ ու նրբաճաշակ գույների մեջ, կահավորված է նոր բարձրորակ գույքով և կենցաղային տեխնիկայով: Սենյակները ու խոհանոցը լուսավոր են` առանձնահատուկ գրավչությամբ: Բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից, խոհանոցից, 4 ննջասենյակից, 2 սանհանգույցից, որոնք սալիկապատված են և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ: Հատակը ծածկված է պրեսգրանիտով ու լամինատով: Բակը խնամված ու կոկիկ է, ամբողջությամբ պարսպապատ է, ունի ավտոտնակ և բացօթյա ավտոկայանատեղի: Գինը ներառում է ամբողջ գույքն ու տեխնիկան: