Ավագ Պետրոսյան փողոցում, քաղաքի կենտրոնում օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 4 սենյականոց դուպլեքս բնակարան` 110 քմ մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի` բաձրահարկ շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Լոգասենյակը և սանհանգույցն առանձին են, պատված են սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Սենյակները գեղեցիկ և հարմարավետ կահավորված են, համալրված են կենցաղային տեխնիկայով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ` ճաղավանդակներով, որտեղ կա բուխարի, ունի գեղեցիկ տեսարան: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, բանկերը և ժամանցի վայրերը։