Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Էրեբունի փողոցում: Գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում և զբաղեցնում է 64,62քմ: Տեղադրված են եվրո պատուհաններ, անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչ: Բնակարանը վերանորոգված է թանկարժեք նյութերով, կահավորված է բարձրարժեք գույքով և տեխնիկայով։ Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է որակյալ սանտեխնիկայով: Առկա է բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում են անխափան աշխատող վերելակներ: Հարևանությամբ գտնվում է Էրեբունի մոլը, կան խանութներ, բանկեր, դեղատներ և տրանսպորտի կանգառներ: