Աբովյան փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկի մոտ վարձակալության է տրվում 3 սենյականոց կապիտալ վերանորոգված լուսավոր և ընդարձակ բնակարան, որը գտնվում է 12 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 120 քմ: Միացված է կենտրոնական ջեռուցման և հովվացման համակարգին, ամբողջությամբ նորաոճ կահույքով և անհրաժեշտ տեխնիկայով է։ Ննջարաններից մեկն ունի զգեստասենյակ: Հատակը երեսպատված է որակյալ լամինատով և սալիկներով: Լոգասենյակն ու սանհանգույցն առանձին են, սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, առկա է վաննա: Բնակարանն ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով։ Սենյակները լուսավոր են: Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով, ունի սպասարկման վճար, որի մեջ ներառված է աղբահանությունը, ջեռուցման ծախսերը: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ենթակառույցները և ժամանցի վայրերը։ Գնի մեջ ներառված է ստորգետնյա ավտոկայանատեղին: