Վաճառվում է 2 սենյականոց լուսավոր բնակարան՝ Վերին Անտառային փողոցում, որը գտնվում է 6 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում և զբաղեցնում է 61 քմ մակերես։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված են եվրո պատուհաններ, ջեռուցումը և հովվացումը կատարվում է ֆանկոլային համակարգով, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով, լոգասենյակը սալիկապատ է և հագեցած սանտեխնիկայով: Առկա է բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Ընդհանուր բնակարանը գեղեցիկ և նորաոճ կահավորված է, ապահովված է տեխնիկայով, ունի բաց պատշգամբ։ Շենքում գործում է բարձրորակ վերելակ: Թաղամասը մշտապես խնամվում է, կոկիկ է և մաքուր: