Մարշալ Բաղրամյան պողոտայում, Բարեկամության մետրոյից ոչ հեռու վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 67 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 16 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Լոգասենյակը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով, առկա է վաննա: Բնակարանը ապահովված է որակյալ կահույքով, և տեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։ Շենքում գործում են անխափան աշխատող վերելակներ: Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, բանկերի մասնաճյուղերը և ժամանցի վայրերը։