Կոտայքի մարզում, Աշտարակի մայրուղու սկզբնամասում, "Կարմիր խաչ"-ի շենքի մոտ, նորակառույց առանձնատների Մուշ թաղամասում, գտնվում է 3 հարկանի շքեղ քարե առանձնատունը: Ընդհանուր մակերեսը կազմում է 360 ք.մ, հողատարածքինը` 850 ք.մ: Կառուցվել է 2009 թվականին: Ընդարձակ հարմարավետ և նոր վերանորոգված առանձնատուն է: Կահավորված է, ապահովված բոլոր անհրաժեշտ հարմարություններով և տեխնիկայով: Ջրամատակարարումը մշտական է: Գազաֆիկացված է, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Տեղադրված է նաև օդորակիչ: Տարածքը ամբողջովին պարսպապատ է` երկաթե դարպասներով: Կա ավտոտնակ տան 1-ին հարկում: Շրջապատված է գեղեցիկ այգիով, տեղադրված է բուխարի: Հիմնական հողատարածքից բացի կա ևս մի պարսպապատ տարածք` հեռակառավարվող դարպասներով և բացօթյա կայանատեղիով: Հանգիստ և անաղմուկ տեղ է, քաղաքի եռուզեռից հեռու: Մինիմալ վարձակալության ժամկետը` 3 ամիս: