Վաճառվում կամ վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Գրիբոյեդով փողոցում՝ "Արմենալ" գործարանի հարևանությամբ, 5 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է որակյալ կաղնե մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները։