Վարձակալությամբ է տրվում 4 սենյականոց նմանը չունեցող գեղեցիկ ստուդիո բնակարան՝ 170 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Անտառային փողոցում՝ Կասկադի մոտակայքում, 6 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը, շնորհիվ գեղեցիկ դիզայներական լուծումների և նորաոճ կահույքի, դարձել է շատ հարմարավետ և լուսավոր: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, հյուրասենյակը վիտրաժներով է, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Շենքն ունի ստորգետնյա կայանատեղ։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։