Վերին Անտառային փողոցում, 7 հարկանի բարձրակարգ նորակառույց շենքի 2-րդ հարկում վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը՝ 110 քմ է: Առաստաղի բարձրությունը 3մ է: Յուրահատուկ և ժամանակակից դիզայնի շնորհիվ բնակարանն ունի նրբաճաշակ ինտերիեր, կահավորված է թանկարժեք կահույքով, համալրված է բարձրորակ կենցաղային տեխնիկայով: Ջեռուցման համակարգը անհատական է, բոլոր սենյակներում տեղադրված են օդորակիչներ: Շենքում գործում է ֆիտնես կենտրոն, շոգեբաղնիք, ինչպես նաև ընդարձակ լողավազան՝ պանորամիկ, առաստաղային գեղեցիկ լուսավորությամբ։ Բնակարանի հետ կարող է հատկացվել 1 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի` հավելավճարով։ Բնակելի համալիրը տեղակայված է Երևան քաղաքի լավագույն հատվածներից մեկում՝ Կասկադ համալիրի հարևանությամբ՝ ձախակողմյան բարձրադիր լանջին, որտեղից բացվում է քաղաքի լավագույն համայնապատկերներից մեկը: Ոտքով քայլելով կարելի է 3 րոպեյում հասնել Շառլ Ազնավուրի տուն-թանգարան և Գաֆէսճեանի թանգարան, ունի հիանալի տեսարան դեպի քաղաք։ Շենքում գործում է սպասարկման վճար՝ 100$: