Երևանից ընդամենը 8 կմ հեռավորության վրա, էկոլոգիապես մաքուր և կանաչապատ տարածքում` Մրգաշեն գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբացքում, Քանաքեռավանի մոտակայքում ‘’Five houses’’ բնակելի թաղամասում են գտնվում այս նորաոճ 1 հարկանի առանձնատները` անմիջապես կառուցապատողից։ Առանձնատները տարբերվում են իրենց հարմարավետ նախագծերով, ժամանակակից դիզայնով և լուսավորությամբ։ Շինարարական աշխատանքներն արդեն սկսված են։ Առանձնատները 5-ն են, որոնք ունեն ավտոկայանատեղի և լողավազան` ըստ ցանկության։ Շինության ներքին մակերեսը կազմում է 123 քմ, հողատարածքները` տատանվում են 515-ից մինչև - 622 քմ։ Առաստաղի բարձրությունը՝ 4մ է, երեսպատված են տուֆի և տրավերտինի սալիկներով։ Պատերի ջերմամեկուսացման և ձայնամեկուսացման լրացուցիչ շերտւվ են, տեղադրվելու են մուտքի երկաթյա դուռ, ջերմա և ձայնամեկուսիչ տերմոալյումինե վիտրաժային պատուհաններ, դարպաս: Առաստաղի վրա լինելու է նորաոճ skylight պատուհան, լիարժեք լուսավորություն ապահովվելու համար։ Ըստ հատակագծի (123 քմ) բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջարանից, բայց կարող են փոփոխվել ըստ գնորդի տրամադրած նախագծի։ Շահագործման են հանձնվելու` ներքին պատերը բաժանած՝ ըստ հատակագծի, հատակները հարթեցված, պատերի գաջե աշխատանքները իրականացրած, առանց ներքին հարդարման։ Նախատեսված է ավարտել մինչև 2024 թվականի տարեվերջ: Վճարումը կարող է իրականացվել ինչպես կանխիկ` միանվագ, այնպես էլ փուլային տարբերակով: Վարկավորման միջոցով, գործում է նաև եկամտահարկի ետվերադարձի օրենքը: Առկա են բոլոր ենթակառուցվածքները: